Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյան

  • Ընդհանուր տեղեկություններ

 

Ծնվել է 1951 թ., Հալեպ, Աիրիա։ Ավազանի անունը՝ Մանուկ։

1956-1963 թթ․-Գամիշլիի (Սիրիա) ազգային վարժարան։

1963-1968 թ. - Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց ժառանգավորաց վարժարան:

1982-1987 թթ.-Բուենոս Այրեսի Քենեդիի անվան համալսարան։

 

  • Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն

 

1968 թ.- սարկավագ՝ ձեռամբ Տ. Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանի:

1971թ. - կուսակրոն քահանա` ձեռամբ Տ. Եղիշե արքեպիսկոպոս

Տերտերյանի:

1975թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճան՝ ձեռամբ Տ. Եղիշե

արքեպիսկոպոս Տերտերյանի։

1990 թ. - ծայրագույն վարդապետ՝ ձեռամբ Տ. Թորգոմ արքեպիսկոպոսՄանուկյանի։

1990 թ. - եպիսկոպոս՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

1996 թ. - արքության պատիվ՝ Ն․Ս․Օ․Տ․Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով։

 

  • Պաշտոնավարություն

 

1975-1990թ.- Բուենոս Այրեսի(Արգենտինա) Ս․ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարի հոգևոր հովիվ, Սբ․ Գրիգոր Լուսավորիչ կրթական հաստատության նախակրթարանի փոխտնօրեն:

1990-2022թթ.- Արգենտինայի Հայոց թեմ առաջնորդ:

1998-2002թթ. -Արգենտինայի քրիստոնեական եկեղեցիների հանձնախմբի նախագահ: